-
23.10.2017|
16:51
Ինչպես կարծում է մի հեղինակավոր վերլուծական կայք՝ Մերձավոր Արևելքում Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի կոալիցիայի ձևավորումը նշանակում է տարածաշրջանում ԱՄՆ-ի և նրա արևմտյան դաշնակիցների լիակատար գերակայության վերջ` գրում է իրանական Khorasan պարբերականը՝ վկայակոչելով Douran վերլուծական կայքին:
-
23.10.2017|
16:49
Իսրայելցի իրավապահները ձերբակալել են պաղեստինցու, որի համացանցային «Բարի լույս» գրառումը սխալմամբ թարգմանել են որպես «Հարձակվեք նրանց վրա», այս մասին հայտնում է «Հաարեցը»։
-
23.10.2017|
16:33
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կոչ է արել Իրանի աջակցությունը վայելող զինյալներին, որ Իրաքի զինված ուժերի հետ մարտնչում էին «Իսլամական պետության» դեմ, «տուն վերադառնալ և թույլատրել Իրաքի ժողովրդին երկրում վերահսկողությունը վերստին վերցնել իր ձեռքը»:
-
23.10.2017|
12:47
Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, Ադրբեջանի զինված ուժերը խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ:
-
23.10.2017|
09:38
Մոսկվայի և Անկարայի մերձեցումը կարծես թե ընդհատման ենթակա չէ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը վերջերս պաշտպանել է սեպտեմբերին ստորագրված պայմանագիրը՝ մոտ 2,5 մլրդ դոլարով C-400 զենիթա-հրթիռային համալիրների գնման վերաբերյալ։
-
21.10.2017|
17:55
Երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանի մահվան՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։
-
21.10.2017|
13:22
Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, նախնական տվյալների համաձայն զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, մահացու հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1998թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանը և 1997թ. ծնված Հրաչ Արարատի Ավետիսյանը:
-
21.10.2017|
10:31
Ցավոք, Ժնևում կայացած գագաթնաժողովից հետո տարբեր շահարկումներ են հնչում Բաքվից, և զինադադարի խախտումները շփման գծում շարունակվում են` հոկտեմբերի 20-ին ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկու հետ բանակցություններից հետո։
-
20.10.2017|
13:38
Վերջին տարիներին սա առաջին համատեղ հայտարարությունն էր, որն ընդունվել է ոչ միայն համանախագահների, այլև բանակցող կողմերի ԱԳ նախարարությունների կողմից, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Ժնևում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին:
-
20.10.2017|
13:34
Ղարաբաղյան խնդիրը սառեցված չէ, ավելին՝ վերջին տասնամյակում կողմերի դիրքորոշումներն ավելի են կարծրացել, տարածաշրջանն ավելի ռազմականացված է դարձել՝ մեծացնելով պատերազմի վերսկսման հավանականությունը` ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Քերի Քավանոն: