Արցախի հանրապետության արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով երեկ ԱՀ սահմանին Ադրբեջանի իրականացրած սադրանքին, որի ընթացքում համազարկային հրթիռային կայանքներ էին կիրառվել:
Այսօր ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի արևելյան հատվածի ուղղությամբ։ Երկու կողմերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի օգնականները։
«Եղնիկներ» անունը կրող զորամասում օրերս ներկայացվեց լուսանկարիչ ՀԱԿՈԲ ՊՈՂՈՍՅԱՆԻ «25 տարի անց» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը։ Լուսանկարները պատմում են «Եղնիկներ» ջոկատի և համանուն զորամասի մասին, ներկայացնում դրվագներ ինչպես Արցախյան, այնպես էլ ապրիլյան պատերազմներից։
Հունիսի 30-ին Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում անցկացվեց «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում» թեմայով ուսումնավարժությունը, որը կազմակերպել էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Ուսումնավարժանքի ընթացքին անձամբ հետևում էր ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:
Այսօրվանից ՀՀ Զինված ուժերում սկսվում է ամառային զորակոչը: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել է, որ այս զորակոչի ընթացքում ևս կլինի նորամուծություն:
Հիմա այն մասին, թե ինչ է ասել Քարզայը թուրքերին: «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման ահաբեկիչների ներկայությունն Աֆղանստանում հետևանք է ԱՄՆ-ի ջանքերի՝ անսպասելիորեն հայտարարել է Աֆղանստանի նախկին նախագահը:
Հունիսի 24-ի առավոտյան Գեղարքունիքի մարզում` Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին, ավտովթարի հետևանքով տուժած զինծառայողների վիճակը, որ Մուրացանի զինվորական հոսպիտալում են, կարգավորվում է։
ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քուրդ-արաբական ուժերը ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ մարտերում գրավել են Ռաքքա քաղաքին մերձակա Ալ-Քադիսիա շրջանը։ Ռաքքայի արևմուտքում գտնվող Քադիսիան «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» դաշինքը ազատագրել է երեք օր տևած կատաղի մարտերից հետո։
ԱՄՆ-Իրան ռազմական առճակատումը նորից է վերսկսվել առավել մեծ ծավալներով, բալիստիկ հրթիռների և հզոր ավերիչ դրոնների օգտագործմամբ: ԱՄՆ դաշնակից արաբական պետությունները, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ, հրթիռային հարվածներից մեծ կորուստներ են կրում...