04.11.2015|
14:16
ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ ռուսական օդատիեզերական ուժերի կողմից Սիրիայում իրականացվող գործողությունները կշարունակվեն այնքան, մինչև նախագահ Բաշար Ասադի բանակն ավարտի ահաբեկիչների դեմ հարձակումը` ասել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը` ընդգծելով, որ ՌԴ գործողությունները միանգամայն օրինական են։