Հայաստան ժամանած ռուս խաղաղապահ զորամիավորման զինվորականները շարժվել են դեպի ղարաբաղյան հակամարտության գոտու այն շրջաններ, որտեղ պետք է իրականացվեն կրակի և ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման աշխատանքները՝ հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Իրականությունից կտրվածներին հիշեցնեմ. Շուշին եւ Հադրութը երբեւէ չեն եղել անկախ Ադրբեջանի կազմում։ Երեկվա թաքուն որոշումից հետո Հայաստանի իշխանությունները ստորագրեցին նաեւ Շուշիի եւ Հադրութի ամոթալի հանձնումը։ Սա վերջին 100-ամյակի ամենանվաստացուցիչ պարտությունն է։
ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը փաստում է, որ Արցախի Հանրապետությունում իրավիճակն այս պահին բավականին հանգիստ է, վերահսկելի, մարտական գործողություններն ամբողջովին դադարեցված են:
Ղարաբաղցի հայերի միջազգայնորեն չճանաչված հանրությանը սպառնում են զանգվածային հալածանքներ ու արյունոտ վրեժ ագրեսորից ադրբեջանցիների կողմից: Մեծ տերությունները չափազանց քիչ ջանքեր են գործադրում վատագույնը կանխելու համար՝ գրում է Անդրեաս Ռյուշը Neue Zürcher Zeitungում:
Նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրով կայացավ Հայաստանի ռուս-թուրքական հերթական վերաբաժանումը, ու դա այլևս փաստ է: Փաստ է, որ այս ընթացքով մենք կորցնում ենք ոչ միայն Արցախը, այլև՝ Հայաստանը:
Ես հանդիպել եմ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ, Ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ Օնիկ Գասպարյանին հայտնել է ռազմական դրությունը հանելու վերաբերյալ նախաձեռնության մասին:
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հայտարարության պաշտոնական տեքստը եւ մեկնաբանություն թողել. «որպեսզի սպեկուլյացիաներ չլինեն կարգավիճակի եւ խաղաղապահների կազմի վերաբերյալ»:
Գլոբալ աշխարհաքաղաքական պայքարը ազդեցության, հարստության և ռեսուրսների համար եղել է, կա և կլինի անողոք, անկախ նրանից, հաղթելն ու պարտվելը եղել են տաք, թե սառը պատերազմում։
Սառը պատերազմում պարտված Ռուսաստանի նկատմամբ հաղթող Արևմուտքի անողոք վերաբերմունքը ԽՍՀՄ-ի մնացորդների, այդ թվում՝ ռուսների նկատմամբ, մեր աչքի առաջ է...