Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Եռյակը ՀՅԴ-ի կարծիքը չի հարցրել

Եռյակը ՀՅԴ-ի կարծիքը չի հարցրել
10.10.2014 | 12:51

Եռյակը առանց ՀՅԴ խմբակցության կարծիքը հարցնելու է որոշել այսօրվա հանրահավաքում ամփոփել և ներկայացնել եռյակի դիրքորոշումը քառյակի մշակած 12 կետի վերաբերյալ Կառավարության պատասխանին՝ Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Եռյակի խնդրանքով իրենց 7-8 էջից կազմված գնահատականը ուղարկել են եռյակին և որևէ պատասխան չեն ստացել: «Մենք ունեինք պայմանավորվածություն՝ ամփոփելու քառյակի 12 կետերը, և նախկին մեր բոլոր հանդիպումների ժամանակ այդ հարցը քննարկվել է: Մենք առաջարկել էինք, որ յուրաքանչյուր խմբակցություն իր ամփոփումն անի, որից հետո միասին հանդիպենք ու միասնական փաստաթուղթ պատրաստենք: Պայմանավորվեցինք, որ հոկտեմբեր 8-ին հանդիպենք, սակայն մեզ տեղեկացրին, որ հանրահավաքների հետ կապված՝ չեն հասցնում հանդիպմանը և խնդրեցին մեզ՝ գրավոր ուղարկել մեր դիրքորոշումը, իրենք էլ եռյակի կողմից պատրաստված մի թռուցիկ փաստաթուղթ ուղարկեցին մեզ»,- ասաց պատգամավորը:
Արծվիկ Մինասյանն ընդգծել է, որ եռյակը ինքնուրույն է որոշել ներկայացնել եռյակի դիրքորոշումը կառավարության արձագանքի վերաբերյալ, եռյակը ոչ միայն չի ընդունել իրենց ներկայացրած փաստաթուղթը ու չի տեղեկացրել, որ եռյակի դիրքորոշումն են հայտնելու, այլև առանց իրենց տեղեկացնելու հայտարարելեն, թե հանրահավաքին ներկայացնելու են եռյակի կարծիքը: «Դաշնակցությունը» որևէ մեղք չունի, որ 12 կետը դարձել է եռյակի ամփոփոխում, ոչ թե քառյակի: Մեզ համար մտահոգիչ է մեր գործընկերների աշխատանքի ձևը, նրանք կարող էին զանգահարել ու տեղեկացնել մեզ: Աշխատանքի նման ոճը մեզ համար անընդունելի է»,- ասել է Արծվիկ Մինասյանը:

Դիտվել է՝ 2486

Մեկնաբանություններ