Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

12 կետերի վերաբերյալ կառավարության պատասխանը «վերանայելու մասին խոսք չի եղել»

12 կետերի վերաբերյալ կառավարության պատասխանը «վերանայելու մասին խոսք չի եղել»
12.11.2014 | 16:59

12 կետերը վերանայելու մասին խոսք չի եղել՝ պարզաբանել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը. «Վերանայելու մասին խոսք չի եղել, մենք մանրակրկիտ գրավոր պատասխանել ենք 12 կետերին և պատրաստակամություն ենք հայտնել ևս քննարկելու, եթե կլինի անհրաժեշտություն ավելի մանրակրկիտ բացատրություն տալու»։ Մինչդեռ Սերժ Սարգսյանն ասել էր, թե առաջարկել է, որ գործադիրը կրկին անդրադառնա այդ փաստաթղթին. «Առաջին կետի մասին կունենանք փոքրիկ ճանապարհային քարտեզ, կունենանք ժամկետներ, անցնեն երկրորդին, անցնեն երրորդին, որպեսզի և խորհրդարանական այս ուժերը կամ եռյակն իրենց բավարարված զգան, չասեն մեզ անտեսեցին, և մյուս կողմից էլ կառավարությունը, կարծում եմ, որ մեկ անգամ էլ քննարկելով, միգուցե, նոր հայացքով կարող է նայել այս ողջ փաթեթին»։

Դիտվել է՝ 2155

Մեկնաբանություններ