Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Հեղափոխական խաղեր՝ իշխանության հետ մեղրամսի ֆոնին

Հեղափոխական խաղեր՝ իշխանության հետ մեղրամսի ֆոնին
19.12.2014 | 00:21

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հերքում է լուրերն այն մասին, որ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ պատրաստվում է կոալիցիա կազմելու: Զուտ ֆորմալ առումով՝ Ռուստամյանը գուցե նաև ճիշտ է, որովհետև տրամաբանությունը հուշում է, որ զուտ քաղաքական առումով՝ այս պահին նոր կոալիցիայի ստեղծումն արդարացված չէ: ՀՀԿ-ն խորհրդարանում ունի յոթանասուն պատգամավոր, դժվարությամբ, սակայն նույնիսկ առանց դաշնակիցների՝ կարող է օրենքներ անցկացնել, կառավարության նախաձեռնությունները պաշտպանել: ՀՅԴ-ն նույնպես կոալիցիա կազմելու ցանկություն չի ունենա: Նախ` դա կարող է ներկուսակցական լուրջ խմորումների պատճառ դառնալ, մանավանդ որ շարքային ընկերները վաղուց ընդդիմանում են «էլիտար ընկերների» կոմֆորմիզմին: Կա նաև հասարակության վերաբերմունքի խնդիրը: Սերժ Սարգսյանը հեռացող նախագահ է, ու ոչ ոք չի կարող երաշխավորել, որ վարկանիշ չունեցող իշխանության հետ նույնանալը կարող է քաղաքական դիվիդենդներ բերել:

Այսպիսվ, ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ, ֆորմալ առումով, կոալիցիա չի կազմի: Չնայած այդ հանգամանքին՝ գնալով ավելի ներդաշնակ են դառնում իշխանության ու ավանդական կուսակցության քայլերը և հակառակը՝ ընդդիմադիր եռյակի ու ՀՅԴ-ի հարաբերությունները սրվում են նաև քարոզչական հարթության մեջ: Եթե սկզբնական փուլում դաշնակցականները ընդդիմադիր ձևաչափը լքելու իրենց որոշումը պայմանավորում էին սկզբունքային մոտեցմամբ՝ ասելով, թե ի սկզբանե հենց իրենք են եղել խորհրդարանական կառավարման համակարգի ներդրման կողմնակիցները, ըստ այդմ՝ պաշտպանում են սահմանադրական փոփոխությունները՝ անձնական գործոններից ու կոնյունկտուրային համատեքստից դուրս, իսկ հիմա արդեն՝ հանրապետականներն ու դաշնակցականները այլ խնդիրների վերաբերյալ համատեղ խորհրդարանական արտահերթ նիստ են նախաձեռնում, միասնական հայտարարություն հեղինակում և այլն:
Այսինքն, ըստ ամենայնի՝ խոսքը ոչ թե մեկ խնդրի շուրջ երկու կուսակցությունների դիրքորոշումների նույնության, այլ ավելի լուրջ ստվերային պայմանավորվածությունների մասին է: Դաշնակցությունը կոալիցիա չի մտնի, սակայն կստանա տարբեր բնույթի պաշտոններ՝ հիմնականում դիվանագիտական բնույթի, գուցե նաև՝ որոշակի տնտեսական քվոտաներ: Դրա դիմաց իշխանությունը ՀՅԴ-ի միջոցով կարող է ստեղծել քաղաքական կոնսենսուսի պատրանք: Ինչքանով իշխանություն-ՀՅԴ պայմանավորվածությունները կտարածվեն 2017-18-ի ընտրական գործընթացի վրա՝ ցույց կտա ժամանակը:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2815

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ