Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Եռյակը դեռևս միասնական ճանապարհային քարտեզ չունի

Եռյակը դեռևս միասնական ճանապարհային քարտեզ չունի
10.01.2015 | 10:43

Դեռևս միասնական ճանապարհային քարտեզ չկա, սակայն իշխանափոխության նպատակը հնչել է «Ժառանգության», ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի կողմից՝ ասել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
««Ժառանգության» նպատակը ամբողջական իշխանափոխությունն է, արտահերթ ընտրությունները և երկրում արմատական բարեփոխումներ կյանքի կոչելը»,-բանաձևել է նա և նշել, որ քանի դեռ իշխանափոխության օրակարգ կա եռյակում, այդ օրակարգի շուրջ իրենք համագործակցելու են:
«Երեք ընդդիմադիր ուժեր ի սկզբանե որոշել են, որ այն հարցերի շուրջ, որտեղ համախոհություն չլինի, յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքնուրույն կարող է գործել, ուստի և խնդիր այդ առումով չեմ տեսնում»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը, համարելով, որ իշխանափոխության հասնելու ճանապարհը քննարկման նյութ է:

Դիտվել է՝ 1564

Մեկնաբանություններ