Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Դատախազությունը անհեթեթ է որակում Չայկային Կոստանյանի նամակի հարցով կասկածները

Դատախազությունը անհեթեթ է որակում Չայկային Կոստանյանի նամակի հարցով կասկածները
20.02.2015 | 12:31

Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության փաստով հարուցված քրեական գործի վարույթը հայկական կողմին փոխանցելու վերաբերյալ Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի` Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկային ուղարկված միջնորդության շուրջ «լրատվամիջոցներում հրապարակված տարաբնույթ մեկնաբանությունների առիթով» Հայաստանի դատախազությունը տեղեկացնում է, որ «խնդրո առարկա հարցի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունը փետրվարի 3-ին տարածել է սպառիչ հաղորդագրություն»: Հաշվի առնելով քրեական գործի կարևորությունը և հանրային մեծ հետաքրքրությունը՝ գլխավոր դատախազությունը խոստանում է գործում որևէ նոր զարգացման դեպքում անմիջապես տրամադրել տեղեկատվություն: «Ինչ վերաբերում է նամակն ուղարկելու և դրա բովանդակության վերաբերյալ կասկածներին և շրջանառվող այլ անհեթեթ լուրերին, նշենք, որ նպատակահարմար չենք գտնում անդրադառնալ, առավել ևս մեկնաբանել դրանք»,- ասված է Հայաստանի դատախազության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 1885

Մեկնաբանություններ