Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Դավիթ ՎԱՆՅԱՆ. Դեպի Արարատ

Դավիթ ՎԱՆՅԱՆ. Դեպի Արարատ
04.03.2015 | 16:03

Կապիտալը բոլոր սահմանները ջնջում է։ Համատարած գլոբալիզացիայի պայմաններում աստիճանաբար սեռերն էլ են վերանում։ Մարդն է վերանում, ազգը, ժողովուրդը։ Մնում է քաղաքակրթված, անհավատ, բարետես, սառնարյուն, էլեկտորատի մաս կազմող՝ քաղաքացի սպառողը, որի համար բարոյական արժեքները գրեթե վերանում են։ Սա է քսանմեկերորդ դարի դեմքը։
Մենք թևակոխել ենք սպիտակ սպանդի դարաշրջան, որտեղ մովսեսականներն ու մուսուլմաններն ավելի մեծ շանսեր ունեն իրենց առանձնահատկությունները պահելլու, որովհետև՝ առաջին դեպքում՝ կրոնն է նրանց ազգային որոշիչը, իսկ երկրորդ դեպքում, Իսլամը յոթհարյուր տարով փոքր է քրիստոնեությունից, ջահել կրոն է, և դեռևս ապահովության պաշար ունի։ Էլ չեմ ասում նրանց թվային աճի հանգամանքը, շնորհիվ՝ կնոջ և ընտանիքի վերաբերյալ՝ նրանց պատկերացումների։
Մենք ապրում ենք քաղաքակրթությաունների սահմանագլխին։ ՀՀ սահմանը, ըստ էության, հյուսիսի ու հարավի, արևելքի ու արևմուտքի սահմանն է։ Մեզ՝ հավասարակշռված ազգային ռազմավարություն է պետք, իսկ նորօրյա խնդիրները, Իսլամական գարունն ու ISIS-ի ի հայտ գալը, ռոուս-ուկրաինական հարաբերությունները մեզ թելադրում են՝ Վ Ե Ր Ա Դ Ա Ռ Ն Ա Լ։
Վ Ե Ր Ա Դ Ա Ր Ձ․․․
Դեպի Հայաստան, դեպի արմատներ, դեպի ծնելիության խրախուսում, դեպի ազգային արժեքներ, դեպի մեզ յուրահատուկ նիստուկաց, դեպի՝ լեզվի, հայկական ծիսականության խրախուսում, դեպի տնտեսության, մարդու սոցիալական խնդիրների, աշխատանքային պայմանների բարելավում, հավասարություն օրենքի առջև։ Քաղաքականության կենտրոնում հայ մարդը պիտի լինի, անկախ իր ապրելու վայրից։ Հարկավոր է ձևավորել այն մարմինները, որոնք պիտի միավորեն աշխարհասփյուռ հայությանը ու դարձնեն համաշխարհային գործոն։
Ահա աշխարհից տարբերվելու, չձուլվելու ճանապարհը։
Բոլորս՝ ի զեն։
Դեպի Արարատ

Դիտվել է՝ 5217

Մեկնաբանություններ