Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

«Անմոռո՞ւկը» պետք է քեզ «զարդարի»

«Անմոռո՞ւկը» պետք է քեզ «զարդարի»
02.06.2015 | 18:45

Այսօր խորհրդարանը շարունակել է բյուջեի կատարողականի քննարկումները: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մինչ բովանդակային քննարկման դաշտ տեղափոխվելը, հետաքրքրված ու զարմացած էր, թե ինչու հաշվետվություն ներկայացնող բոլոր պաշտոնյաների հագուստին ամրացված է անմոռուկ: «Էդ կառավարության որոշո՞ւմ է»,- նետեց պատգամավորը: Նրա հետաքրքրասիրությունը բավարարեց նիստը ղեկավարող ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը. «Մենք հիշում ու պահանջում ենք, ի տարբերություն Ձեզ»:

Երբ նախորդ տարվա իր ոլորտն էր ամփոփում քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, Վարդան Այվազյանը զավեշտ համարեց դպրոցների վերակառուցմանը տրվող գումարները, քանի որ կարճ ժամանակ անց պարզվում է, որ այդ դպրոցները կրկին վերանորոգման կարիք ունեն:
«Ո՞վ է այդ նախկին նախագիծ անողը, մեկը չկա՞ ասի՝ ա՛յ ընգեր, էս ի՞նչ ես արել»,- հարցրեց պատգամավորը:
Նախարարը տեղեկացրեց, որ այդ ոլորտում Վերահսկիչ պալատի ուսումնասիրություններից հետո, երբ պարզվեց, ինչ խախտումներ են եղել, աշխատանքները որակյալ չեն արվել, որոշվել է այլևս գումարներ չտրամադրել վերանորոգման համար:
«Հայաստանի դպրոցներում (պատերազմից հետո կառուցված) մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանք սեյսմիկ անվտանգության նորմերին բացարձակապես չեն համապատասխանում և վտանգավոր են: Հիմա այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվում. մենք այդ դպրոցները նորից վերանորոգելու համար որևէ լումա չենք ծախսի, այդ դպրոցների մի մասը պետք է քանդել ու նորից կառուցել»,- հավելեց նախարարը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2075

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ