Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Հրապարակվել է Սահմանադրության 1-7 գլուխների նախագծի նախնական տարբեր

Հրապարակվել է Սահմանադրության 1-7 գլուխների նախագծի նախնական տարբեր
16.07.2015 | 14:55

Հրապարակվել է Սահմանադրության 1-7 գլուխների նախագծի նախնական տարբերակը՝ հանրային քննարկումների համար։ Նախագիծը տեղադրվել է ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում։ «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետների հետ քննարկումների արդյունքներով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հուլիսի 10-ի, 13-ի, 14-ի և 15-ի հերթական նիստերի ընթացքում լրամշակել է Սահմանադրության 1-7-րդ գլուխները»,- հայտնում է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղարությունը։

Դիտվել է՝ 1572

Մեկնաբանություններ