Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Բաղդադում Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի զինվորականների համակարգող մարմին է ստեղծվել

Բաղդադում Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի զինվորականների համակարգող մարմին է ստեղծվել
25.09.2015 | 13:34

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի զինվորական հրամանատարների համակարգող մարմին է ստեղծվել՝ հայտնում է Fox News-ը, որն աշխատելու է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող և Իրանից աջակցություն ստացող շիա ապստամբների հետ համագործակցության համար։ Ամերիկյան հետախուզության աղբյուրները հայտնել են, որ մարմնի շարքերում ընդգրկված են ոչ ամենաբարձրաստիճան ռուս պաշտոնյաներ։ Իրաքի կառավարության դերը դեռ հստակ չէ։ Նկարագրելով Բաղդադ ռուս զինվորականների ժամանումը՝ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ «նրանք հայտնվում են ամեն տեղից»:

Դիտվել է՝ 2388

Մեկնաբանություններ