Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ԱՄՆ-ը ավելի մեծ ճնշում կգործադրի Սիրիայում ԻՊ-ի վրա

ԱՄՆ-ը ավելի մեծ ճնշում կգործադրի Սիրիայում ԻՊ-ի վրա
05.10.2015 | 12:34

ԱՄՆ-ը մտադիր է Սիրիայի հյուսիս-արևելքում խոշոր ճակատ բացել, որի նպատակն է ավելի մեծ ճնշում գործադրել Ռաքքայի վրա, որը ահաբեկչական խմբավորման մայրաքաղաքն է՝ գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով Պենտագոնում և Սպիտակ տանն իր աղբյուրներին։ Պաշտոնյաների խոսքերով՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման անցած շաբաթ հավանության է արժանացրել երկու կարևոր քայլ, որոնք պետք է գալիք շաբաթներին արագացնեն հարձակողական գործողությունը։ Օբաման առաջին անգամ հրահանգել է Պենտագոնին անմիջականորեն ռազմամթերք և հնարավոր է՝ որոշ տեսակի սպառազինություն տրամադրել Սիրիայի ընդդիմադիր ուժերին։ Նա պաշտպանել է Թուրքիայում գտնվող ավիաբազայից օդային գործողության ինտենսիվության ավելացման գաղափարը։ Այս քայլերը միասին պետք է օգնեն 3-ից 5 հազար արաբ մարտիկներին, ովքեր կմիանան ավելի քան 20 000 քուրդ զինյալներին հարձակողական գործողության հարցում, որոնց կաջակցեն նաև կոալիցիայի տասնյակ ռազմական ինքնաթիռները՝ Սիրիայում «Իսլամական պետության» գլխավոր հենակետ համարվող Ռաքքայի վրա հարձակողական գործողության համար: Նախատեսվում է սիրիական ընդդիմության մարտիկների միջոցով հսկողության տակ առնել Թուրքիայի հետ սահմանը՝ ԻՊ-ի մատակարարման կարևոր ճանապարհները կտրելու համար։

Դիտվել է՝ 1962

Մեկնաբանություններ