Ռուսաստանի գործողությունները Սիրիայում անսպասելի չէին
12.10.2015 | 15:01
Ռուսաստանի գործողությունները Սիրիայում ԱՄՆ-ի համար անսպասելի չէին՝ հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման։ «Մենք գիտեինք, որ Պուտինը, Ասադի ռեժիմի ձախողմամբ մտահոգված, պատրաստվում է ռազմական օգնություն ցուցաբերել նրան»,- ասել է նա։
Գլոբալ աշխարհաքաղաքական պայքարը ազդեցության, հարստության և ռեսուրսների համար եղել է, կա և կլինի անողոք, անկախ նրանից, հաղթելն ու պարտվելը եղել են տաք, թե սառը պատերազմում։
Սառը պատերազմում պարտված Ռուսաստանի նկատմամբ հաղթող Արևմուտքի անողոք վերաբերմունքը ԽՍՀՄ-ի մնացորդների, այդ թվում՝ ռուսների նկատմամբ, մեր աչքի առաջ է...