Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հատուկ գործողություն Բրյուսելում

Հատուկ գործողություն Բրյուսելում
19.11.2015 | 20:44

Բելգիայի ոստիկանությունը 6 հակաահաբեկչական հատուկ գործողություն է իրականացնում Բրյուսելում՝ Փարիզում ահաբեկչությունների իրականացրած մահապարտ ահաբեկիչների համախոհներին գտնելու համար, քաղաքի հյուսիսում խուզարկությունների ընթացքում վաղ առավոտյան ձերբակալվել է մի մարդ: Գործողությունը շարունակվում է: Ֆրանսիայի իշխանություններն ու մի շարք եվրոպական երկրներ շարունակում են փարիզյան ահաբեկչությունների մասնակիցների ու նրանց գործընկերների որոնումները։ Ավելի դրամատիկ ընթացք էր ունեցել Փարիզի Սեն Դենի արվարձանում երեկ տեղի ունեցած գործողությունը, երբ ահաբեկչությունների կազմակերպիչներից մեկի ձերբակալության ժամանակ վիրավորվել էին ոստիկանության 5 աշխատակիցներ:

Դիտվել է՝ 1719

Մեկնաբանություններ