Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Անկարայի մերձակայքում 100 կգ պայթուցիկ է հայտնաբերվել

Անկարայի մերձակայքում 100 կգ պայթուցիկ է հայտնաբերվել
20.11.2015 | 16:41

Թուրքական Անկարա նահանգի Փոլաթլը շրջանում 100 կգ նիտրոմեթան է հայտնաբերվել, որն օգտագործվում է պայթուցիկներ պատրաստելու համար: CNN Turk-ը կարծում է, որ պայթուցիկը պատկանել է Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի զինյալներին։ Քուրդ զինյալները փոս են փորել և վտանգավոր նյութը թաղել: Նրանցից մեկը՝ Իսմայիլ Ք.-ն թաքստոցից փորձել է հանել պայթուցիկը, ոստիկանական ուժերը հենց այդ պահին ձերբակալել են նրան: Թուրքական դատարանն արդեն Իսմայիլ Ք.-ին կալանավորելու որոշում է կայացրել:

Դիտվել է՝ 1851

Մեկնաբանություններ