Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Սիրիական բանակն ԻՊ-ից երկու քաղաք է ազատագրել

Սիրիական բանակն ԻՊ-ից երկու քաղաք է ազատագրել
24.11.2015 | 01:01

Սիրիական բանակը և դաշնակիցները ռուսական ավիացիայի աջակցությամբ հսկողություն են սահմանել սիրիական երկու քաղաքներում՝ «Իսլամական պետության» գրոհայինների հետ ծանր մարտերից հետո՝ հայտնում է Reuters գործակալությունը։ Սիրիական պետական լրատվամիջոցները նույնպես հաղորդել են, որ բանակը և տեղի մարտիկները հսկողության տակ են առել Մհին և Հավարին քաղաքները, որոնք Հոմսից հարավ-արևելք են, և ոչնչացրել են ԻՊ-ի մեծ թվով գրոհայինների։ Այս երկու քաղաքները գտնվում են երկրի արևմուտքում հիմնականում կառավարության հսկողության տակ գտնվող տարածքների հսկողության հարցում կարևոր դեր խաղացող ճանապարհից արևելք: Մհինը և Հավարինը գտնվում են ճանապարհների մոտ, որոնք կապում են ԻՊ-ի հսկողության տակ գտնվող Պալմիրան արևմտյան քաղաքներին։ Դիտորդների խոսքով՝ սիրիական և ռուսական ինքնաթիռները տասնյակ հարվածներ են հասցրել Մհինի և Հավարինի մոտակա տարածքներին։

Դիտվել է՝ 1974

Մեկնաբանություններ