Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ԻՊ-ի շարքերում կռվող վրաստանցիներ են սպանվել

ԻՊ-ի շարքերում կռվող վրաստանցիներ են սպանվել
19.01.2016 | 12:01

Վրաստանի Պանկիսի կիրճից Սիրիա մեկնած և «Իսլամական պետության» շարքերում կռվող Ռամզան Փարեուլիձեն ու Մուհամադ Թուրքոշվիլին սպանվել են Սիրիայում: Փարեուլիձեն Սիրիա է մեկնել մեկ տարի առաջ: Նա համալսարանի իրավաբանական ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող է եղել: Թուրքոշվիլին ևս Սիրիա է մեկնել մեկ տարի առաջ: Մինչ այդ նա ընտանիքի հետ բնակվել է Թուրքիայում: Նա ամուսնացած է։ Սիրիայում զոհվել է ԻՊ-ի շարքերում կռվող Վրաստանի 14 քաղաքացի:

Դիտվել է՝ 1567

Մեկնաբանություններ