Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Իլհամ Ալիևը կրճատում է պաշտոնյաներին

Իլհամ Ալիևը կրճատում է պաշտոնյաներին
19.01.2016 | 12:13

Minval.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տնտեսական ու սոցիալական հարցերի լուծմանը նվիրված խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է պաշտոնյաների թիվը կրճատելու մասին: Արդեն որոշակի քայլեր են ձեռնարկվել կառուցվածքային բարեփոխումների ուղղությամբ։ Նա ընդգծել է, որ նման միջոցառումները պետք է լինեն մշտական, և ոչ անհրաժեշտ պետական կառույցները կամ պետք է միավորվեն, կամ վերացվեն։ Արդեն տրվել են արժութային շուկայի կարգավորման ցուցումներ և պատրաստվել են առաջարկներ. «Այդ ոլորտում պետք է պատրաստվի օրենսդրական բազա, և հարցը կդիտարկվի խորհրդարանի արտահերթ նիստում:

Դիտվել է՝ 1569

Մեկնաբանություններ