Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Թուրքիան և ԱՄՆ-ը կուժեղացնեն ահաբեկչության դեմ պայքարը

Թուրքիան և ԱՄՆ-ը կուժեղացնեն ահաբեկչության դեմ պայքարը
20.01.2016 | 17:39

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ կողմ են արտահայտվել ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության խորացմանը՝ հայտնում է Reuters-ը։ Օբաման և Էրդողանը հաստատել են իրենց ընդհանուր նպատակը՝ ԴԱԻՇ-ի լիարժեք ոչնչացումը։ Զրույցի ընթացքում ԱՄՆ նախագահը դատապարտել է քրդերի հարձակումները թուրք զինծառայողների վրա և ընդգծել հակամարտության լիցքաթափման անհրաժեշտությունը:

Դիտվել է՝ 1554

Մեկնաբանություններ