Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Ադրբեջանցիները դեն են նետում անձնագրերը

Ադրբեջանցիները դեն են նետում անձնագրերը
10.02.2016 | 13:40

Ադրբեջանի բնակիչները սկսել են զանգվածաբար դեն նետել անձնագրերը:
«Ազերի պրես» գործակալության տվյալներով՝ Բաքվում կենցաղային թափոններում 50 տարբեր փաստաթղթեր են գտել: Վերջին մեկ շաբաթում կենցաղային թափոնների մեջ գտել են 22 անձի վկայական, 6 անձնագիր, 1 զինվորական տոմս, 3 վարորդական իրավունքի հավաստագիր, ավտոմեքենայի 3 տեխանձնագիր, 13 բանկային քարտեր: Գտնված փաստաթղթերը փոխանցվել են ոստիկանությանը:

Դիտվել է՝ 1597

Մեկնաբանություններ