Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ՆԱՏՕ-ն հավանություն է տվել Արևելյան Եվրոպայում ներկայության ընդլայնմանը

ՆԱՏՕ-ն հավանություն է տվել Արևելյան Եվրոպայում ներկայության ընդլայնմանը
11.02.2016 | 15:47

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները որոշել են ընդլայնել Դաշինքի ներկայությունը Արևելյան Եվրոպայում` հայտնել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ընդգծելով, որ բազմազգ ուժերից կազմված զորախմբերի տեղակայումը Լեհաստանում և Ռուսաստանին մոտ գտնվող ՆԱՏՕ-ի անդամ այլ պետություններում՝ «հստակ ուղերձ կհղի», որ «դաշնակիցներից որևէ մեկի դեմ հարձակումը կգնահատվի որպես հարձակում ամբողջ դաշինքի վրա»:

Դիտվել է՝ 1513

Մեկնաբանություններ