Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Եվս մեկ պայթյուն Թուրքիայում

Եվս մեկ պայթյուն Թուրքիայում
18.02.2016 | 19:24

Վեց զինվոր զոհվել է, ևս մեկը՝ ծանր վիրավորվել Թուրքիայի Դիարբեքիր նահանգում այսօր՝ պայթյունի հետևանքով: Hurriyet Daily News-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի բանակը հայտարարել է, որ Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալների տեղադրած և գործի գցած պայթուցիկ սարքի թիրախն է դարձել զինվորական ավտոշարասյունը: Երեկ երեկոյան Անկարայում պայթյունի հետևանքով զոհվել է 28, վիրավորվել՝ 61 մարդ:

Դիտվել է՝ 1487

Մեկնաբանություններ