Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Լավրովը կոչ է անում քայլեր ձեռնարկել բռնությունները դադարեցնելու ուղղությամբ

Լավրովը կոչ է անում քայլեր ձեռնարկել բռնությունները դադարեցնելու ուղղությամբ
03.04.2016 | 01:57

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերներին կոչ է անում քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության գոտում բռնությունները դադարեցնելու ուղղությամբ։ Լավրովը խոսել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ և կոչ արել քայլեր ձեռնարկել ստեղծված իրավիճակում բռնությունները դադարեցնելու ուղղությամբ։

Դիտվել է՝ 1328

Մեկնաբանություններ