Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Իրավիճակն այս պահին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կայուն է.Դավիթ Բաբայան

Իրավիճակն այս պահին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կայուն է.Դավիթ Բաբայան
06.04.2016 | 12:33

ԼՂՀ նախագահի մամուլի պատասխանատու Դավիթ Բաբայանն Ռադիոլուրին հաղորդել է, որ չնայած գրանցված առաձին կրակոցների, որը պատերազմական գործողությունների պարագայում սովորական է համարվում, իրավիճակն այս պահին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կայուն է, և հարաբերական անդորրը պահպանվում է: «Կարելի է ասել իրավիճակը հանգիստ է: Զինադադարի ռեժիմը վերականգնվել է և պահպանվում է»,-ընդգծել է Դավիթ Բաբայանը:

Դիտվել է՝ 3797

Մեկնաբանություններ