Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին

Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին
08.04.2016 | 23:37

ՌԴ իշխանությունները կշարունակեն պայմանագրերի շրջանակում զենք մատակարարել Ադրբեջանին` որպես իրենց ռազմավարական գործընկերոջ՝ Բաքվում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Ռուսաստանը մտադի՞ր է շարունակել զենք մատակարարել Ադրբեջանին, երբ հայկական կողմը հայտարարեց, որ Մոսկվան մեծ քանակությամբ զենք է վաճառել Բաքվին։ «Ամեն ինչ արվում է պայմանագրերի համաձայն: Մեր պարագայում երկու երկրներն էլ ռազմավարական գործընկերներ են»,- ասել է փոխվարչապետը:

Դիտվել է՝ 1297

Մեկնաբանություններ