Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

ԱՄՆ-ն ողջունում է ԻՊ-ին Ռուսաստանի հարվածները

ԱՄՆ-ն ողջունում է ԻՊ-ին Ռուսաստանի հարվածները
12.04.2016 | 12:17

ԱՄՆ-ն ողջունում է ՌԴ-ի հարվածները «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների ուղղությամբ և կոչ է անում հստակեցնել ուժերի հավասարակշռության իրադրությունը Հալեպի շրջանում՝ լրագրողներին ասել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները: «Մենք արդեն ասել ենք, որ եթե Ռուսաստանը ցանկանում է հարվածներ հասցնել` աջակցելու ԻՊ-ին թուլացնելուն և ոչնչացնելուն ուղղված մեր ջանքերին, մենք ողջունում ենք դա»,- հայտարարել է Թոները` հավելելով, որ Վաշինգտոնը կցանկանար ավելի հստակ պատկերացնել, թե ինչ է Ռուսաստանը ծրագրում Հալեպի շրջանում:
ՌԴ Գենշտաբի գլխավոր վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը հայտարարել է, որ գրոհ չի նախատեսվում Հալեպում: Ավելի վաղ հաղորդություն էր ստացվել, որ Հալեպի մոտակայքում հավաքվել են «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման հազարավոր գրոհայիններ:

Դիտվել է՝ 1377

Մեկնաբանություններ