Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Լեռնային Ղարաբաղում հողերի հանձնում չի լինելու

Լեռնային Ղարաբաղում հողերի հանձնում չի լինելու
30.04.2016 | 07:15

Լեռնային Ղարաբաղում հողերի հանձնում չի լինելու՝ Արցախի Հանրային Հեռուստատեսությանը եւ «Մեդիատոն» ընկերությանը հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
«Ես տեղյակ եմ հողերի վերադարձի հետ կապված քննարկումների, մեկնաբանությունների մասին, կցանկանայի, որ դադարեցնենք անհիմն քննարկումները»,- ասել է նա: Բակո Սահակյանը հորդորել է հակասություններ չփնտրել Հայաստանի եւ Արցախի տեսակետների միջեւ:

«Անհրաժեշտ է դադարել հակասություններ փնտրել Հայաստանի եւ Արցախի տեսակետների միջեւ: Այդպիսի բան չի կարող լինել: Մենք գործ ունենք համազգային նշանակության խնդրի հետ, չենք կարող ունենալ հակասություններ: Մենք իրականացնում ենք հետեւողական աշխատանքներ եւ դեռ այս պահի դրությամբ չենք ստացել Ադրբեջանի կողմից առաջին եւ հիմնական պատասխանը՝ ընդունում են նրանք մեր անկախությունը, թե չէ: Եթե չէ, այն, ինչ քննարկվում է, այն, ինչ խոսվում է, ոչինչ է»,- ասել է նա:

Դիտվել է՝ 3304

Մեկնաբանություններ