Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Ազգային ժողովը հարգեց Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակը

Ազգային ժողովը հարգեց Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակը
20.05.2016 | 11:05

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարությամբ է հանդես է եկել Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ.

«Այսօր Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օրն է: Ողջ աշխարհի հույները խնկարկում են իրենց հայրենակիցների հիշատակը, որոնք ցեղասպանության ենթարկվեցին Օսմանյան Թուրքիայում` Զմյուռնիա քաղաքում և Պոնտոսի սևծովյան առափնյա տարածքներում»: Նա հիշեցրել է, որ անցյալ տարի ԱԺ-ն ընդունել է հայտարարություն, որով դատապարտել է Օսմանյան Թուրքիայի կողմից հույների և ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: «Ի համերաշխություն հույն ժողովրդի և մեր հույն գործընկերների` առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել ցեղասպանված հույն նահատակների հիշատակը»,- ասել է Սահակյանը։

Դիտվել է՝ 2483

Մեկնաբանություններ