Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

145 միլիոն դրամի չպահանջված պահեստամասեր ՊՆ-ի համար

145 միլիոն դրամի չպահանջված պահեստամասեր ՊՆ-ի համար
04.06.2016 | 17:16

Պաշտպանության նախարարության 3 նախկին բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրվում են իշխանությունը չարաշահելու մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը ասել է, որ ՊՆ սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին և սպառազինության վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Նախաքննության ձեռք բերած տվյալների համաձայն, գեներալն ու գնդապետը մեղադրվում են 145 միլիոն դրամի չպահանջված պահեստամասեր ձեռք բերելու մեջ, այն էլ՝ ուռճացված գներով: Այս արարքի համար, ըստ Քրեական օրենսգրքի, նախատեսվում է 3-ից 7 տարվա ազատազրկում:

«Կոնկրետ ՍՊԸ-ի հետ կնքվել է 145 միլիոն դրամի պահեստամասերի մատակարարման վերաբերյալ պայմանագիր, որի պահանջարկը տվյալ պարագայում չի եղել: Արդյունքում ձեռք են բերվել չպահանջված պահեստամասեր՝ ակնհայտ ուռճացված գներով»՝ ասել է Սոնա Տռուզյանը: Մեկ այլ քրեական գործով կալանավորված գնդապետին՝ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի քիմիական, ինժեներական և հետախուզական միջոցներով ապահովման բաժնի պետ Մհեր Պապյանին առաջադրված մեղադրանքը՝ իշխանությունը չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ, մի փոքր ավելի խիստ պատիժ է սահմանում՝ 4-8 տարի:

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի փոխանցմամբ, տվյալներ կան, որ գնդապետ Պապյանը անձնական շահագրգռություններ է ունեցել և բարենպաստ պայմաններ է ստեղծել, որ իր ազգականին պատկանող ընկերությունը հաղթի մրցույթում. «Նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ գնդապետը, ի պաշտոնե պատասխանատու լինելով գնման ենթակա ապրանքների, ծառայությունների շուկայական գների ուսումնասիրությունը կազմակերպելու համար, անձնական շահագրգռվածությունից ելնելով բարենպաստ պայմաններ է ստեղծել կոնկրետ ընկերության հաղթելու հավանականությունը ապահովելու համար, և արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել իր ազգականի կողմից ղեկավարվող ընկերությունը, որի հետ ստորագրվել է շուկայականից շատ ավելի բարձր գներով ապրանքատեսակների մատակարարման վերաբերյալ պայմանագիրը»:

Սոնա Տռուզյանի փոխանցմամբ, առերևույթ կատարված հանցագործությունները, որոնք վերագրվում են գեներալ Չիլինգարյանին և գնդապետ Մարգարյանին, տեղի են ունեցել 2011-12 թվականներին, իսկ գնդապետ Պապյանի մասնակցությամբ տեղի ունեցած առերևույթ հանցագործությունը վերաբերում է 2015-ին:

Դիտվել է՝ 2381

Մեկնաբանություններ