Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Շոյգու. Ռուսաստանի ու Ադրբեջանի համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունի

Շոյգու. Ռուսաստանի ու Ադրբեջանի համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունի
15.06.2016 | 16:55

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Մոսկվայում հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ APA-ի փոխանցմամբ, Շոյգուն նշել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունի։ Հասանովը բարձր է գնահատել ռազմական ոլորտում Ռուսաստանի և Ադրբեջանի համագործակցությունը։

Նա Ռուսաստանի պաշտպանության նախարարին հրավիրել է Ադրբեջան։ ՌԴ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ Շոյգուն և Հասանովը քննարկել են միջազգային անվտանգության հարցեր, «այդ թվում՝ Անդրկովկասում և Կասպյան տարածաշրջանում»: «Մեր ռազմական համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում, ինչպես ամբողջ համագործակցությունը մեր երկրների միջև»՝ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարը՝ «բավականին հագեցած» որակելով 2016-ի համագործակցության ծրագիրը:

Դիտվել է՝ 1675

Մեկնաբանություններ