Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Եվրամիությունը կոչ է անում անմիջապես ազատ արձակել պատանդ պահվող բուժաշխատողներին

Եվրամիությունը կոչ է անում անմիջապես ազատ արձակել պատանդ պահվող բուժաշխատողներին
31.07.2016 | 10:17

Եվրամիությունը հանդես է եկել հայտարարությամբ` անդրադառնալով Էրեբունի համայնքում գտնվող ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավմանը: «Մենք կոչ ենք անում անմիջապես ազատ արձակել պատանդ պահվող բուժաշխատողներին», - ասված է ԵՄ կայքում հրապարակված հաղորդագրությունում:

«Միևնույն ժամանակ, մենք վերահաստատում ենք մեր կոչը ուղղված Հայաստանի իշխանություններին` զերծ մնալու հանրային ցույցերի ժամանակ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի գործադրումից: Միևնույն ժամանակ, ցուցարարները պետք է զերծ մնան բռնություններից` իրենց քաղաքացիական իրավունքները իրացնելիս»: Եվրամիությունը նաև ընդգծում է. - «Քաղաքական փոփոխությունների հասնելու համար ուժի և բռնությունների գործադրումն անընդունելի է: Հակամարտությունները պետք է լհանգուցալուծվեն քաղաքական երկխոսության միջոցով` հարգելով ժողովրդավարական սկզբունքները, օրենքի գերակայությունը և հիմնարար ազատությունները»:

Դիտվել է՝ 6508

Մեկնաբանություններ