Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Իրաքում առաջարկում են թուրքական զորքերը երկրից հանել ռազմական միջամտությամբ

Իրաքում առաջարկում են թուրքական զորքերը երկրից հանել ռազմական միջամտությամբ
15.11.2016 | 15:31

Իրաքի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի անդամ Ալ-Ռուբային առաջարկել է թուրքական զորամիավորումները երկրից հանել ռազմական միջոցներով՝ տեղեկացնում է Hurriyet-ը։

«Եթե բոլոր դիվանագիտական ուղիները վերջանում են, Իրաքի կառավարությունը Անկարայի կողմից մեր երկրի ինքնիշխանության դեմ արվող քայլերի դիմաց ռազմական միջամտություն պետք է իրականացնի»,- հայտարարել է նա:

Թուրքիայի և Իրաքի հարաբերությունները լարվել են, երբ Թուրքիայի խորհրդարանը կողմ քվեարկեց Իրաքում 2- հազարանոց զինված ուժերի տեղակայման ժամկետի երկարաձգմանը` «պատճառաբանելով այս քայլը ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու անհրաժեշտությամբ»:
Իրաքը դատապարտել է պաշտոնական Անկարայի որոշումը:

Դիտվել է՝ 1651

Մեկնաբանություններ