«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Կուրսանտի ինքնազգացողությունը շարահրապարակում կտրուկ վատացել է. նա մահացել է զորամասի բուժկետում

Կուրսանտի ինքնազգացողությունը շարահրապարակում կտրուկ վատացել է. նա մահացել է զորամասի բուժկետում
27.01.2017 | 12:07

ՀՀ քննչական կոմիտեից այսօր տեղեկացրել են, որ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ կուրսանտ Սարգիս Ափինյանի մահվան հանգամանքները պարզելու համար:

Նախնական տվյալներով` հունվարի 26-ին` ժամը 16:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Սամվելի Ափինյանի ինքնազգացողությունը զորամասի շարահրապարակում կտրուկ վատացել է: Ս.Ափինյանը տեղափոխվել է զորամասի բուժկետ, որտեղ ժամը 17:35-ի սահմաններում վերջինիս մոտ գրանցվել է կենսաբանական մահ:


Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քննության արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Դիտվել է՝ 1075

Մեկնաբանություններ