Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Առաջնագծում առաջին հերթին ուզում ես, որ ծնողներդ հանգիստ լինեն. Պարգևատրվեց ապրիլյան պատերազմի մասնակից ավագ լեյտենանտը

Առաջնագծում առաջին հերթին ուզում ես, որ ծնողներդ հանգիստ լինեն. Պարգևատրվեց ապրիլյան պատերազմի մասնակից ավագ լեյտենանտը
29.01.2017 | 14:29

Այսօր նախագահ Սերժ Սարգսյանի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել է ապրիլյան պատերազմի մասնակից, ավագ լեյտենանտ Սամվել Առաքելյանը:
«2 տարի է՝ զինված ուժերում եմ, մասնակցել եմ ապրիլյան պատերազմին: Այդ ժամանակ իմ վաշտի հրամանատարն է զոհվել` կապիտան ՈՒրֆանյանը, իմ զինվորները` Սլոյան Քյարամը, Զոհրաբյան Անդրանիկն ու Աբաջյան Ռոբերտը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ավագ լեյտենանտը: «Չեմ կարա նկարագրեմ, թե ինչեր եմ տեսել այնտեղ, ուղղակի ցանկանում եմ տղերքի ծնողներին ասել շնորհակալություն: Շնորհակալություն, որ տենց տղաներ եք դաստիարակել, մենք շարունակում ենք իրենց գործը»,- ասաց ավագ լեյտենանտը:

Նրա խոսքով՝ առաջնագծում կանգնած զինվորը կարիք ունի, որ իր ծնողները հանգիստ լինեն:
«Դա շատ կարևոր է: Առաջնագծում առաջին հերթին մտածում ես, որ ծնողներդ հանգիստ քուն ունենան, չմտածեն, չանհանգստանան: Ամենակարևորն իրանք են ու երևի հենց էդ ա կոչվում հայրենիք»,- ասաց Սամվել Առաքելյանը:

Դիտվել է՝ 1024

Մեկնաբանություններ