Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Լրագրողների պաշտպանության կոմիտեն պահանջում է Մինսկից ազատ արձակել բլոգեր Լապշինին

Լրագրողների պաշտպանության կոմիտեն պահանջում է Մինսկից ազատ արձակել բլոգեր Լապշինին
08.02.2017 | 12:07

Լրագրողների պաշտպանության կոմիտեն (Committee to Protect Journalists (CPJ)) պահանջում է Մինսկից չեղարկել բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բաքու արտահանձնելու որոշումը։ «Բելառուսի իշխանություններն անհապաղ պետք է ազատ արձակեն Ալեքսանդր Լապշինին և թույլատրեն նրան ճանապարհորդել ազատ, առանց վախի, որ կարող է դատապարտվել իր աշխատանքի համար», - ասված է հայտարարությունում։

Դիտվել է՝ 1539

Մեկնաբանություններ