Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Դավիթ Բաբայան. Միջազգային հանրությանը տեղեկացվում է ադրբեջանական ագրեսիայի մասին

Դավիթ Բաբայան. Միջազգային հանրությանը տեղեկացվում է ադրբեջանական ագրեսիայի մասին
25.02.2017 | 16:41

Միջազգային հանրությանը տեղեկացվում է ադրբեջանական ագրեսիայի մասին՝ ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով փետրվարի 25-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ-ի նախաձեռնած հարձակման փորձը: «Տարածվել են համապատասխան գերատեսչությունների մամուլի հաղորդագրությունները, տեղեկացվել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը: Դիվանագիտական և հրապարակային խողովակներով տեղեկացվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»,- նշեց Դավիթ Բաբայանը:

Տեղի ունեցածը գնահատելով՝ մամուլի քարտուղարն ասաց, որ մի քանի պատճառներ կան: Առաջին՝ ահաբեկչական պետությունը, ինչպիսին Ադրբեջանն է, իրեն այլ կերպ պահել չի կարող: Սակայն կան նաև ուղեկցող գործոններ, որոնք այդ երկրի իշխանություններին ահաբեկչական գործողությունների են դրդում: «Վաղը Ադրբեջանում նշում են Խոջալուի ողբերգական իրադարձությունները: Փաստորեն, ադրբեջանական պետության ներկայացուցիչների իրականացրած հանցագործությունն օգտագործվում է հակահայկական քարոզչության համար: Մյուս պատճառը Մեհրիբան Ալիևային փոխնախագահ նշանակելն է: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի բնակչության զգալի մասը երկրի իշխանությունների գործողությունների պատճառով վրդովված է և հիասթափված, չի ցանկանում մասնակցել գործընթացներին: Մյուս հատվածին, առաջին հերթին բանակին զսպելու համար Իլհամ Ալիևը պետք է ցուցադրի, որ գերագույն հրամանատարը կրնկի տակ գտնվող մեկը չէ, այլ «մեծ նվաճող»: Դրա հետևանքն էլ ագրեսիայի և ահաբեկչության ուժգնացումն է»,- նշեց Դավիթ Բաբայանը:

Դիտվել է՝ 2363

Մեկնաբանություններ