«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Չեմ ուզում, որ «Եռաբլուրը» դառնա սովորական գերեզմանոց. «Տիգրան Մեծ» ջոկատի ազատամարտիկի մայր

Չեմ ուզում, որ «Եռաբլուրը» դառնա սովորական գերեզմանոց. «Տիգրան Մեծ» ջոկատի ազատամարտիկի մայր
19.03.2017 | 18:23

«Տիգրան Մեծ» ջոկատի ազատամարտիկ Ռաֆայել Սիմոնյանի մայր Արաքսյա Սիմոնյանը կարծում է, որ «Եռաբլուր» պանթեոնը չպետք է դառնա սովորական գերեզմանոց։ «Պետք է իմանալ, որ «Եռաբլուրը» էն տարածքն է, որ էստեղ միայն զոհվածներ են։ Սա պատերազմի դաշտում զոհված տղաների տեղն է»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Տիգրան Մեծ» ջոկատի ազատամարտիկ Ռաֆայել Սիմոնյանի մայրը՝ Արաքսյա Սիմոնյանը՝ մեկնաբանելով հայտարարությունները, թե «Հաց բերող» Արթուր Սարգսյանը պետք է հուղարկավորվի «Եռաբլուր» պանթեոնում։ Նրա խոսքով, «Եռաբլուրը» սրբավայր է և չպետք է դարձնել սովորական գերեզմանոց։

Նա նաև ասաց, որ խոսել է շատ զոհված տղաների մայրերի հետ, նրանք ևս անընդունելի են համարում «սրբավայրը սովորական գերեզմանոց դարձնելը»։
«Մենք էլ դուրս կգանք բողոքի, մենք էլ կասենք՝ չի կարելի այս սրբավայրը... մեր մեծերին էլ եմ խնդրում, ոչ էն ծնողներին եմ նեղացնում, և ոչ էլ ուզում եմ, որ մեզ նեղացնեն։ Մենք մեղք ենք, խնդրում եմ՝ մեզ էլ չնեղացնեն։ Աղաչում եմ, մի դարձրեք այս սրբավայրը սովորական գերեզմանոց»,- ասաց նա։

Դիտվել է՝ 1330

Մեկնաբանություններ