Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

ԱՄՆ-ի աջակցությունը վայելող ուժերը Ռաքքային մերձակա շրջան են ազատագրել

ԱՄՆ-ի աջակցությունը վայելող ուժերը Ռաքքային մերձակա շրջան են ազատագրել
26.06.2017 | 23:56

ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քուրդ-արաբական ուժերը ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ մարտերում գրավել են Ռաքքա քաղաքին մերձակա Ալ-Քադիսիա շրջանը։ Ռաքքայի արևմուտքում գտնվող Քադիսիան «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» դաշինքը ազատագրել է երեք օր տևած կատաղի մարտերից հետո։

Դիտվել է՝ 5260

Մեկնաբանություններ