Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Իրաքի վարչապետը հայտարարել է ԻՊ-ի նկատմամբ Մոսուլում հաղթանակի մասին

Իրաքի վարչապետը հայտարարել է ԻՊ-ի նկատմամբ Մոսուլում հաղթանակի մասին
11.07.2017 | 14:34

Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին պետական հեռուստաընկերությամբ պաշտոնապես հայտարարել է Մոսուլում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակ տանելու մասին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Իրաքի ղեկավարությանը: Հայտարարությունից ժամեր անց լրատվամիջոցները տեղեկացրին, որ քաղաքում շարունակվում են ծանր ռազմական գործողությունները:

Դիտվել է՝ 3814

Մեկնաբանություններ