«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Թիլերսոնը Իրանի աջակցությունը վայելող զինյալներին կոչ է անում Իրաքից տուն վերադառնալ

Թիլերսոնը Իրանի աջակցությունը վայելող զինյալներին կոչ է անում Իրաքից տուն վերադառնալ
23.10.2017 | 16:33

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կոչ է արել Իրանի աջակցությունը վայելող զինյալներին, որ Իրաքի զինված ուժերի հետ մարտնչում էին «Իսլամական պետության» դեմ, «տուն վերադառնալ և թույլատրել Իրաքի ժողովրդին երկրում վերահսկողությունը վերստին վերցնել իր ձեռքը»:

Պակիստան և Հնդկաստան մեկնելուց առաջ ԱՄՆ-ի պետքարտուղարը Պարսից ծոցի երկրներում էր: Սաուդյան Արաբիայում և Կատարում նա հանդիպումներ ունեցավ տարածաշրջանի արաբական երկրների ներկայացուցիչների հետ: ԱՄՆ-ի լրատվամիջոցները գրում են, որ Թիլերսոնի այցի նպատակը Իրանի մեկուսացմանն ուղղված ջանքերի համակարգումն է:

Դիտվել է՝ 1738

Մեկնաբանություններ