«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Մովսես Հակոբյանը ստացել է գեներալ-գնդապետի կոչում

Մովսես Հակոբյանը ստացել է գեներալ-գնդապետի կոչում
29.01.2018 | 07:36

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բանակի օրվա առթիվ hայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած նվիրումի և խիզախության, մատուցած նշանակալի ծառայությունների համար շնորհեց բարձրագույն զինվորական կոչումներ: Նախագահական նստավայրում Սերժ Սարգսյանը Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին հանձնեց գեներալ-գնդապետի զինվորական կոչումը խորհրդանշող ուսադիրները:


Նախագահը գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհել ՀՀ զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ, գնդապետ Նորայր Յոլչյանին, ՀՀ պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վալերիկ Քոչարյանին: Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Սամվել Կարապետյանը ՀՀ նախագահից անվանական զենք ստացավ:

Դիտվել է՝ 2303

Մեկնաբանություններ