Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Չինաստանը 300 հազարով կրճատել է զինված ուժերը

Չինաստանը 300 հազարով կրճատել է զինված ուժերը
05.03.2018 | 21:52

Չինաստանի կառավարությունն ավարտել է 300000-ով Ժողովրդաազատագրական բանակի թվաքանակի կրճատումը` հայտարարել է ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի ամենամյա նստաշրջանի բացմանը: Չինաստանի զինված ուժերը մնում են թվաքանակով խոշորագույն բանակն աշխարհում:

Դիտվել է՝ 1954

Մեկնաբանություններ