Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Չեչնիայում Մի-8 ուղղաթիռի կործանման վայրում գտել են ողջ մնացած 2 մարդու

Չեչնիայում Մի-8 ուղղաթիռի կործանման վայրում գտել են ողջ մնացած 2 մարդու
08.03.2018 | 11:45

Չեչնիայում Մի-8 ուղղաթիռի կործանման վայրում փրկարարներին հաջողվել է գտնել ողջ մնացած 2 մարդու, գտնվել է նաև 3 դի։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

ՈՒղղաթիռում եղել է 9 մարդ: ՈՒղղաթիռը, որ պատկանել է հատուկ ծառայություններից մեկին, ընկել է Իտում-Կալինսկի շրջանում գտնվող Խանգիխոյ կիրճը: Կործանման պատճառները դեռևս հայտնի չեն:

Դիտվել է՝ 2186

Մեկնաբանություններ