Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Սիրիայի նախագահի «հաստատակամության առավոտը»

Սիրիայի նախագահի «հաստատակամության առավոտը»
15.04.2018 | 00:48

Սիրիայի նախագահական նստավայրը տեղական ժամանակով առավոտյան 9-ին Թվիթերով մի տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես է նախագահ Բաշար ֊Ասադը մտնում իր ընդունարան: Գրառումը վերնագրված է` «հաստատակամության առավոտը»: Սիրիայի ԱԳ նախարարությունը կատարվածը որակել է բարբարոսական ագրեսիա և պնդել, որ չի ազդի սիրիական ժողովրդի ու հերոսական բանակի վճռականության վրա:

Դիտվել է՝ 1533

Մեկնաբանություններ