Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

ԱՄՆ-ը և ՌԴ-ն տարբեր տեղեկություններ են հայտնում Սիրիայի հրթիռակոծության մասին

ԱՄՆ-ը և ՌԴ-ն տարբեր տեղեկություններ են հայտնում Սիրիայի հրթիռակոծության մասին
15.04.2018 | 00:58

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը և ռազմածովային գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հայտարարել են, որ արևմտյան ուժերի օդային հարվածները հիմնականում ուղղված են եղել 3 քիմիական ձեռնարկությունների ուղղությամբ`տեղեկացնում է Euronews-ը: Թիրախներից մեկը գտնվում է Դամասկոսում, իսկ երկուսը՝ Հոմսում: Պենտագոնի տվյալներով՝ ԱՄՆ և դաշնակիցներն արձակել են 100-ից ավելի հրթիռ: ԱՄՆ ՊՆ-ն չգիտի, թե հարվածներից քանիսն են հասել թիրախին:

«Մենք հատկապես ընտրել ենք այս թիրախները, որ հնարավորինս հաշվի առնենք ռուսական ուժերի հնարավոր ռիսկերը»,- ասել է Ջոզեֆ Դանֆորդը: ՌԴ ՊՆ գլխավոր շտաբի օպերատիվ կառավարման վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյն էլ հայտարարել է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը կարողացել են որսալ 71 թևավոր հրթիռ ԱՄՆ և դաշնակիցների կողմից արձակված 103 հրթիռից: Ռուդսկոյի խոսքով՝ Սիրիայի զինված ուժերի և քաղաքացիականների մեջ զոհեր չկան:

Դիտվել է՝ 1503

Մեկնաբանություններ