Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Դավիթ Տոնոյան. Վիգեն Սարգսյանի նախաձեռնած ծրագրերը կշարունակվեն

Դավիթ Տոնոյան. Վիգեն Սարգսյանի նախաձեռնած ծրագրերը կշարունակվեն
07.06.2018 | 23:15

ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ՊՆ-ում շարունակվելու են Վիգեն Սարգսյանի պաշտոնավարման ընթացում մեկնարկած ծրագրերը իրագործել, մասնավորապես ՝«Ես եմ» և «Պատիվ ունեմ» և այլ ծրագրերը։


«Դրանք մենք դիտարկում ենք որպես ժամկետային զինվորական ծառայության տեսակ։ Այդ տարբերակը առաջարկվել է, կիրառվում է և չի խոչընդոտում մեր Զինված ուժերին զարգանալ»,-շեշտեց նա։ Անդրադառնալով վարչապետի հայտարարություններին, թե պետք է թեթևացնել բանակում զինծառայող ունեցող ծնողի հոգսը և այնպես անել, որ ծնողները կենցաղային իրեր չուղարկեն զորամասեր՝ իրենց ծառայող որդուն, Դավիթ Տոնոյանն ասաց, որ այդ բարեփոխումը սկսվել է դեռ նախորդ նախարարի պաշտոնավարումից և իրենք ուղղակի շարունակելու են բարելավել և դարձնել էլ ավելի լավը։ «Որպես պաշտպանության նախարար՝ հայտարարում եմ՝ մեր համազգեստը ժամանակի ընթացքում բարելավվել է, և այն, ինչ մենք ունեցել ենք 1992, 2002-ին և հետո՝ 2017 և 2018 թվականներին, տարբերվում են։ Այս պահին զինծառայողների հագուստի ու այլ կենցաղային հարցերի հետ կապված փոփոխությունները կատարվել են պաշտպանության նախկին նախարարի ժամանակ, փոխվեց ձևաչափը, փոխվեց չափանիշը»,-ընդգծեց նա։

Դիտվել է՝ 2233

Մեկնաբանություններ