Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ադրբեջանը կշարունակի արդիական զենք գնել

Ադրբեջանը կշարունակի արդիական զենք գնել
26.06.2018 | 15:53

Ադրբեջանի նախագահ Իլհալ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի հզորացնել ռազմական կարողությունը: Ադրբեջանի զինված ուժերի 100-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ նա ասել է. «2003-ից մենք 15 անգամ ավելացրել ենք ռազմական ծախսերը: Մեր բանակն ամենաարդիական զենքն ու տեխնիկան է ստանում»: Նրա պնդմամբ, Ադրբեջանում այժմ գործում են 20 ռազմական գործարաններ, որտեղ արտադրվում է 1200 անվանում զինտեխնիկա:


«Միաժամանակ մենք գնում ենք արդիական տեխնիկա, մենք արդեն ստացել ենք զրահատեխնիկայի, օդանավերի, ուղղաթիռների, անօդաչու թռչող սարքերի, ռազմանավերի հարյուրավոր միավորներ, հակաօդային պաշտպանության համակարգեր, հեռահար հրթիռներ»,- ասել է Ալիևը: Նա նաև ասել է, թե Ադրբեջանը հզորացնում է զինված ուժերը, քանի որ միջազգային իրավունքը չի գործում:
«Եթե գործեր, մենք վաղուց արդեն կազատագրեինք մեր տարածքները»,- ասել է Ալիևը, հավելելով, որ այսօր գերակայողն ուժային գործոնն է դարձել:
«Բանակաշինությունն ամենակարևոր խնդիրն է, քանի որ մենք ապրում ենք պատերազմի պայմաններում, պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է դրա միայն առաջին փուլը, Ադրբեջանւը հետայսու էլ ձեռք է բերելու արդիական սպառազինություններ և ռազմական տեխնիկա: Մենք դրա համար ունենք և ֆինանսական միջոցներ, և ամուր կամք»,- հայտարարել է Ալիևը:


Բաքվի Ազադլըղ հրապարակում անցկացված զորահանդեսին մասնակցել են 4000 զինծառայողներ պաշտպանության, ՆԳ և ԱԻ նախարարություններից, ԱԱԾ-ից, սահմանապահ և հատուկ պետական պահպանության ծառայություններից, Թուրքիայի զինված ուժերի զորահանդեսային կազմից: Ադրբեջանական զորքերի հանդիսավոր զորատեսին ներկայացվել է 240 միավոր ռազմական տեխնիկա և յոթ տասնյակ թռչող սարքեր, վերջերս ձեռք բերված նոր սերնդի տեխնիկա՝ զրահապատ տրանսպորտային միջոցներ, հրթիռային և հրետանային համակարգեր, հակաօդային պաշտպանության համակարգեր, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր: Բաքուն հայտարարում էր, թե ցուցադրվելու են հակաօդային պաշտպանության այնպիսի համակարգեր, որոնց մասին խոսվել է, սակայն երբևէ չեն ցուցադրվել:

Ադրբեջանական բանակը համալրվել է բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով և իսրայելական LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներով: Եթե նախկինում Բաքուն բավարարվում էր հիմնականում ռուսաստանյան և նախկին խորհրդային երկրների արտադրության սպառազինությամբ այսօր գործարքներ է կնքում պակիստանյան, չեխական, թուրքական ընկերությունների հետ: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը անցյալ շաբաթ պնդում էր, թե «վերջին տարիների ընթացքում ռազմական պոտենցիալը էականորեն մեծացել է և էականորեն փոխել Հայաստանի և Ադրբեջանի ռազմական հավասարակշռությունը հօգուտ Ադրբեջանի»:
Ադրբեջանական պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ զորահանդեսին ներկա են պաշտոնական ներկայացուցիչներ մի շարք երկրներից, այդ թվում՝ Թուրքիայից, Պակիստանից, Բելառուսից, Իսրայելից, Ղազախստանից, Ռուսաստանից, ՈՒզբեկստանից, Սաուդյան Արաբիայից, Բահրեյնից, ՈՒկրաինայից:

Դիտվել է՝ 2243

Մեկնաբանություններ