Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական դիրքերից մեկը հայկական կրակից ավերվել է

Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական դիրքերից մեկը հայկական կրակից ավերվել է
02.07.2018 | 13:11

Հայկական զինված ուժերը կրակ են բացել և թույլ չեն տվել ադրբեջանական զինված ուժերին դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել նախիջևանյան ուղղությամբ` տեղեկացրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Երեկ երեկոյան և այսօր առավոտյան ադրբեջանական ԶՈՒ-երը Նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ի պատասխան ՀՀ ԶՈՒ-երը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը»` ասել է Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ ադրբեջանական կողմի դիրքերից մեկը հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է։ «Փոխհրաձգության ընթացքում թեթև (աննշան) վիրավորվել է ՀՀ ԶՈՒ-երի պայմանագրային զինծառայող, 1974 թ. Վահագն Սամվելի Բաղդասարյանը»` նշել է Արծրուն Հովհաննիսյանը։

Դիտվել է՝ 4442

Մեկնաբանություններ